- 09.12.2018
- Հայաստան
- arm
42
ԱԺ ընտրությունների ընթացքին հետևում է ավելի քան 200 կարճաժամկետ դիտորդ ԵԱՀԿ-ից: Ընդհանուր առմամբ Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի 70 անդամներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրսուլա Գաչեկը:
Նա նշեց, որ դիտորդները բաժանված են խմբերի, յուրաքանչյուր խումբը կդիտարկի 12-13 ընտրական տեղամասեր, իսկ երեկոյան կհետեւի ընտրական հանձնաժողովների հետ միասին քվեների հաշվարկին:
Բացի այս, ձևավորվել են լրացուցիչ խմբեր, որոնք երեկոյան կաշխատեն ընտրական տեղամասերի նյութերով՝ քվեատուփեր, քվեաթերթիկներ, չօգտագործված նյութեր և այլն: