Փաշինյանն ու Պուտինը Սանկտ Պետերբուրգում քննարկել են գազի գնի հարցը. նախարար

  • 13.12.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 76

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում քննարկել են ՌԴ-ից Հայաստան գազի գնի մատակարարման ու դրա գնի շուրջ հարցը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյան՝ հաստատելով շրջանառվող լուրերը։


Նա նշեց, որ այս փուլում բանակցությունները դեռ շարունակվում են, քանի որ պայմանավորվածություն չկա:  Բաղրամյանը նաև նշեց, որ եթե բանակցությունները մինչև տարեվերջ չավարտվեն, ապա պայմանագիրը ավտոմատ կերկարաձգվի։ «Պայմանագիրը կերկարաձգվի մինչև բանակցությունները կավարտվեն: Քանի դեռ պայմանավորվածություն չկա՝ կմնա այն, ինչ ունենք այսօր», – շեշտեց նա:


Ըստ այդմ, գազի սակագնի մասին այսօր խոսել դեռ վաղ է: Նախարարը միայն նշեց, որ, բնականաբար, «բանակցում են գինը նվազեցնելու շուրջ, ոչ ոքչի բանակցում բարձրացնելու շուրջ»:


Հարցին, թե հունվարից հետո գազի գինը կպահպանվի՞, թե կթանկանա, նախարարը պատասխանեց․ «Այո՛, կպահպանվի: Քանի դեռ բանակցություններն ավարտված չլինեն, գինը պահպանվելու է»: Նա ընդգծեց՝ հունվարին բացառվում է գազի սակագնի բարձրացում: