- 13.12.2018
- Հայաստան
- arm
- rus
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երեւանի ու Բաքվի միջեւ երկխոսություն կա, եւ այն վարվում է։ Նրա խոսքով, դա ակնհայտ է:
Նման հայտարարություն նա արել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում եւ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը։
Զախարովան նշեց, որ երկխոսությունը կա, այստեղ պաշտոնական հայտարարություն պետք չէ: "Ռուսաստանը, ելնելով համանախագահների դերից, ակտիվորեն կնպաստի դրական դինամիակային, ուղղված գլխավոր նպատակին հասնելուն", – ասաց նա։
Պատասխանելով հարցին, թե կոչի ներքո ենթադրվում է երկու երկրների բնակչությանը խաղաղության պատրաստելը, նա նշել է, որ դա կոնկրետ քայլերի ամբողջ համալիր է, որը պետք է մշակել, դրանով պետք է զբաղվեն կողմերն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
Խոսելով այն մասին, թե կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորումը Բաքու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ, Զախարովան շեշտեց՝ հակամարտության կարգավորումը միշտ կենտրոնական թեմաներից մեկն է տարածաշրջան ԱԳ նախարարի այցերի եւ շփումներ ժամանակ։
«Ե՛վ Երեւանում, ե՛ւ Բաքվում միշտ քննարկվում է։ Սա հիմնական թեմա է։ ՌԴ–ն այդ գործընթացի համանախագահներից է»,–եզրափակել է Զախարովան։