Մամլո հաղորդագրություն
Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է հունական կուսակցության համագումարին
Հանդիպումներ է ունեցել ազգային եւ եվրոպական լիդերների հետ
17 դեկտեմբերի 2018թ., Աթենք: Հայաստանի հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը դեկտեմբերի 14-16-ը Հունաստանում էր՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 12-րդ համագումարին մասնակցելու հրավերով:
Համագումարի շրջանակներում Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել հին ու նոր գործընկերների հետ, որոնց թվում էին «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Կիրիակոս Միցոտակիսը, նախկին վարչապետներ Կոստաս Կարամանլիսը եւ Անտոնիո Սամարասը, Եվրամիության միգրացիայի ու ներքին գործերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, Սերբիայի Եվրոպական ինտեգրացիայի նախարար Յադրանկա Յոկսիմովիչը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ ԵԺԿ թեկնածու Մանֆրեդ Վեբերը:
«Ժառանգություն» կուսակցության
լրատվական ծառայություն
«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Կենտրոնական գրասենյակի հասցեն է` Երեւան 0033, Երզնկյան 75: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Ժառանգություն» կուսակցության հեռախոսով` (37410) 27-16-00, հեռապատճենով` (37410) 52-48-18, էլ. փոստով` , կայք՝ www.heritage.am