X
    Categories: 2018

Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլի այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատուն է. Բաղդասարյան

  • 18.12.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 46

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը նախօրեին նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Այս լուրը ոչ միանշանակ է ընկալվել, հատկապես հաշվի առնելով Կարապետյանի անցած ուղին:

Դրան է անդրադարձել նաև հետաքննող լրագրող, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է», – Facebook-ի իր էջում գրել է Բաղդասարյանը։


Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ, լրացնելով Բաղդասարյանի գրառումը, գրել է.

«Ես էլ ասում եմ, անունը որտեղից ա ծանոթ։ Հիշացնեմ նաեւ, որ հետախուզությունը տեղյակ չէր, որ Ադրբեջանը գնել է Իսրայելից կամիկաձե դրոններ։ Ինչի հետեւանքով զինվորականները տեղեկացված չէին դրանց հնարավոր կիրառման մասին։ Ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ։ Մինչ դեռ մամուլից ամիսներ առաջ հայտնի էր, որ Իսրայելը դրանք վաճառել է երկու երկների։ Հաշվի առնելով, որ շատ չէ այն երկրների ցանկը, որոնց Իսրայելը մատակարարում է հարվածային դրոններ, նման եղրակացության կարելի էր գալ նույնիսկ չլինելով հետախուզության ղեկավար»։ 


Հիշեցնենք, Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ Այս փետրվարից նա զբաղեցնում էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդի պաշտոնը։

Maral Takmazian: