X
    Categories: 2018

Հայաստանին արգելվելու է իր տարածքում օտարերկրյան զորքե՞ր տեղակայել. ՌԴ դեսպանի խոսքը

  • 18.12.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 60

Հայաստանի տարածքում այլ պետությունների զինվորականների տեղակայման բացառման մասին դեռեւս վերջնական համաձայնություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:


Այսպես է նա մեկնաբանել նախօրեին Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որում վերջինս անդրադառնալով ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորոտորիաներին: Լավրովն ասել էր, թե Մոսկվան և Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։


Դեսպանը հերքեց լուրերն առ այն, որ խոսքը Հայաստանի դեմ նոր արգելք դնելու մասին է: «Ո՞վ, ու՞մ, ի՞նչ կարող է արգելել, հայ-ռուսական հարաբերություններում խոսքը գնում է երկու սուվերեն, համահավասար պետությունների մասին», – ասաց նա:


«Որքանով տեղյակ եմ, հայկական ու ռուսական կողմեր միջև երկխոսություն է գնում կենսաբանական լաբորոտորիաների շուրջ։ Այս հարցը մեզ անհանգստացնում է։ Հայկական կողի հետ երկխոսությունը բավականին կոնստրուկտիվ է, կա փոխըմբռնում։ Որևէ արգելքի մասին խոսք գնալ չի կարող», – ասաց Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով Ռուսաստանըբորոշակի մտահոգություններ ունի Հայաստանում ամերիկայ բիոլաբորատորիաների գործունեության վերաբերյալ։


Օրեր առաջ մեկնաբանելով իրավիճակը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը հայ-ռուսական երկկողմ օրակարգի մասն է կազմում:


«Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորթույունները», – ասել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովիհայտարարությունը։


Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստակամ է ռուսաստանցի փորձագետներին թույլատրել մուտք գործել այդ լաբորատորիաներ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին:

Meline Chalian: