- 18.12.2018
- Հայաստան
- arm
- rus
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել ՀԱՊԿ կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն վերաբերում է դիտորդներին և կազմակերպության գործընկերներին:
Համաձայն նախագծի, կհեշտացվի ՀԱՊԿ գործընկեր դառնալու ընթացակարգը: Օրինակ, գործընկերոջ կարգավիճակ կկարողանան ստանալ պետություններ և միջազգային կազմակերպություններ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն: Այդ երկրների ներկայացուցիչները կկարողանան համագործակցել կազմակերպության հետ և մասնակցել պրակտիկ միջոցառումներին:
Փոփոխությունների հետ միաժամանակ առաջարկվել է լրացումներ կատարել ՀԱՊԿ դիտորդների նորմի մասով: Այդպես, դիտորդ կկարողանան լինել պետություններ կամ միջազգային կազմակերպություններ, որոնք անգամ իրենց վրա պարտավորություն չեն վերցնի մասնակցել կազմակերպության պրակտիկ միջոցառումներին:
Բացի այս, Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է երկրի նախագահին ստորագրել թույլտվություն, որով կթույլատրվի, որպեսզի կազմակերպությունում մասնակցեն ոչ միայն երկրի առաջնորդները, այլև կառավարության ղեկավարները: Սա նշանակում է, որ Հայաստանը, որը 2018 թվականին անցում կատարեց կառավարման խորհրդարանական մոդելին, կկարողանա շարունակել անդամակցությունը ՀԱՊԿ-ում վարչապետի անձնական ներկայացվածությամբ: