X
    Categories: 2018

Verelq: Կարեն Կարապետյանը վերջնական խզեց կապերը ՀՀԿ հետ

  • 18.12.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 37

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Լուրը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:


«Դիմումը հիմք է ընդունվել»,- ասաց նա:


Ըստ մամուլի, Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ից դուրս կգան նաև այն 7000 անդամները, որ իր հետ միասին էին անդամագրվել կուսակցությանը:


Հիշեցնենք, թավշյա հեղափոխությունից հետո Կարեն Կարապետյանը փաստացի սառեցրել էր իր անդամակցությունը ՀՀԿ-ին, իսկ ավելի ուշ ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարել, որ հրաժարվելու է Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից։


Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ նա առաջարկ է ստացել ներառվել ռուսական «Զառուբեժնեֆտ» («Зарубежнефть») պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդի կազմում:

Emil Karabekian: