X
    Categories: 2018

Verelq: ՀՀ-ն ունի ՌԴ-ի հետ պայմանագրի երկու տարբերակ` երկրի տարածքում օտարերկրյա զորքերի մասին

  • 18.12.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 25

Ռուս քաղաքագետ Աջար Կուրտովը, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի նախապատրաստման մասին հայտարարությունը, նշել է, որ, ըստ ամենայնի, խոսքն այն երկրների մասին է, որոնց նկատմամբ Հայաստանը ո՛չ բազմակողմ, ո՛չ էլ երկկողմ ձևաչափերում որևէ համաձայնագրային պարտավորություն չունի:

«Թեորիապես հավանական է նաև այլ տարբերակ, համաձայն որի Հայաստանը կհրաժարվի ցանկացած երկրի, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների և նույնիսկ Ռուսաստանի զինվորականների ներկայությունից: Բայց ես ավելի շատ հակված եմ նրան, որ խոսքն առաջին տարբերակի մասին է: Դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ վերջին տարիներին երբեմնի ռուսական կայսրության և ԽՍՀՄ կազմում ներառված երկրների աշխարհաքաղաքական մրցակիցներն ավելացնում են իրենց ակտիվությունն ու ձգտում ցանկացած միջոցներով այդ պետություններին իրենց կողմը քաշել, այդ թվում՝ դրանց ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու խոստումներով»,-rusarminfo.ru–ին տված հարցազրույցում ասել է Կուրտովը:


Վերլուծաբանի կարծիքով՝ հենց օտարերկրյա զինվորականների ներկայությունից հրաժարվելու փաստը կարող է երրորդ պետությունների նման ծրագրերը դժվար իրականացվելի դարձնել:

Hagop Kamalian: