- 20.12.2018
- Հայաստան
- arm
- rus
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ: Այս մասին Դիլիջանում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես անդրադառնալով Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ինքը համարձակություն չունի քննադատելու Վլադիմիր Պուտինին, ով Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառողն է:
Փաշինյանը հիշեցրել է, որ իր խոսնակը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ շփումներում պարբերաբար այդ հարցը բարձրացվել է և ասել, որ տեղում էլ Լուկաշենկոյի բարձրացված բոլոր հարցերին տրվել են կոնկրետ ու սպառիչ պատասխաններ.
«Ես անկեղծ ասած տպավորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է այդ պատասխաններով, և, իմ կարծիքով, բոլոր ներկաներն այդպիսի տպավորություն ունեին: Թե ինչ է տեղի ունեցել հետո, չեմ կարող ասել»,- նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: