Թանկագին բարեկամներ,
Ուրախ ենք գալիք Նոր տարվա եւ Ծննդյան
տոների կապակցությամբ Ձեզ փոխանցել սրտաբուխ մեր շնորհավորանքներն ու բարեկամական
զգացմունքները:
Մեր մաղթանքն է, որ 2019 թվականը Ձեր անձնական
կյանքում եւ համազգային իղձերի ծրագրերում նշանավորվի
նորանոր ձեռքբերումներով, երկրին ու ժողովրդին բերի համերաշխություն, միասնություն, խաղաղություն եւ աննախընթաց վերելք, ընտանիքներին`
առատություն, սեր, երջանկություն եւ վառ ապագայի հավատ:
Շնորհավոր
Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Հարգանոք՝
«Ժառանգություն» կուսակցություն