Երևանի գլխավոր տոնածառը ԱՊՀ երկրների ամենաբարձր տոնածառների եռյակում

  • 03.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 67

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների զբոսաշրջային ոլորտներում ուսումնասիրություններ կատարող «ՏուրՍտատ» կենտրոնի մասնագետները կազմել են Անկախ պետությունների համագործակցության երկրների ամանորյա տոնածառերի առաջատար տասնյակը՝ ըստ բարձրության:


Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ԱՊՀ քաղաքների տասնյակը, որում ընդգրկվել են ամենաբարձր տոնածառը զարդարածները, գլխավորել է Աշխաբադը (38 մետր): Առաջատար եռյակում տեղ են գտել նաև Բաքուն և Երևանը (37-ական մետր):


Տոնածառերի բարձրությամբ առաջատար մայրաքաղաքներն են Տաշքենդը (35 մետր), Մինսկը (30 մետր), Դուշանբեն (28 մետր), Մոսկվան (27 մետր), Աստանան, Բիշկեկը և Թբիլիսին (25 մետր):


Մոսկվան, իր հերթին, գլխավորել է ԱՊՀ մայրաքաղաքների տասնյակը՝ ըստ բնական եղևնու բարձրության:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS