Verelq: «Վեդոմոստիի» ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ճանաչել

  • 28.12.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 48

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթի ընթերցողների քվեարկության արդյունքում ճանաչվել է 2018 թվականի «Տարվա քաղաքական գործիչ», հայտնում է թերթը:

Տարվա քաղաքական գործչի մյուս թեկնածուներն են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը և Հակասիայի Հանրապետության նախագահ Վալենտին Կոնովալովը:

Պարբերականն անդրադառնում է Թավշյա հեղափոխությանը, ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի առաջնորդած ուժի հաղթանակին: