- 18.01.2019
- Հայաստան
- arm
- rus
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշեց եւս երկու ամսով երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի կալանքը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Այսպիսով, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ մերժելով պաշտպանների՝ գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանը երեք օր քննում էր Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել հունվարի 16-ին:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց: Պաշտպանները Վերաքննիչի այս որոշումը արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: