X
    Categories: 2019

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը

  • 18.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 135

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշեց եւս երկու ամսով երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի կալանքը:


Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։


Այսպիսով, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ մերժելով պաշտպանների՝ գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը:


Դատարանը երեք օր քննում էր Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել հունվարի 16-ին:


Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց: Պաշտպանները Վերաքննիչի այս որոշումը արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

Christine Harutyunian: