«Զվարթնոց» օդանավակայանում արդեն հնարավոր է շահագործել A330, B777 օդանավեր

  • 18.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

2
 124

Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրների լուծման շրջանակներում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Երևան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աերոդրոմին շնորհվել է «E» դաս համաձայն քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտների: Այս մասին հայտնում է  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աերոդրոմին «E» դասի շնարհումը հնարավորություն կտա օդանավակայանում առանց որևէ սահմանափակումների շահագործել «E» դասի օդանավեր, մասնավորապես` A330, B747-100/200/300/400/SR/SP, B777-200/200ER/300/300ER, B787, MD11:


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր շնորհավորանքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը շահագործող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությանը: