- 07.02.2019
- Հայաստան
- arm
- rus
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ իր նշանակման հարցում դեռ էական տեղաշրժ չկա:
Մինսկում լրագրողների հետ հանդիպմանը այսպես է նա մեկնաբանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնունին յուր նշանակման շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռեւս հանդիպում չի կայացել:
Զասի նշել է, որ առաջարկել է հանդիպել Փաշինյանին հայկական կողմին հարմար ցանկացած պահի, սակայն դեռեւս պատասխան չի ստացել: «Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ-պետությունները Բելառուսի թեկնածուին իրենց աջակցությունն են հայտնել»,- ասել է նա:
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը նաև հավելել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը նաև սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս: Հայական կողմից ժամանակին այս հարցի հետ կապված պատասխանել էին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում անհրաժեշտ է բացարձակ կոնսենսուս եւ հարցը չի կարող լուծվել սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու մեխանիզմի միջոցով:
Այնուհետեւ Զասն ինքն ընդունել է, որ այս դեպքում այդ մեթոդն անընդունելի է, և ռազմաքաղաքական դաշինքի նորմալ աշխատանքի համար կոնսենսուսի վրա հիմնված որոշում է անհրաժեշտ: