- 06.02.2019
- Հայաստան
- arm
68
ՀՀ վարչապետի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ազատվել է պաշտոնից։
Հիշեցնենք, Ինեսսա Գաբայանը պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հուլիսի 10-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում: