Verelq: Երեւանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 37

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի առաջարկով Երեւանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:


Հուշարձանի տեղադրման հարցն արդեն իշխանության օրակարգում է: Օրեր առաջ լենա Նազարյանն առաջարկը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Առաջարկը Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատասեղանին է:


Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրումը, զոհերից Արմեն Ֆարմանյանի հոր՝ Վաչագան Ֆարմանյանի համոզմամբ, կսթափեցնի բոլոր նրանց, որոնք կփորձեն ազատության համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին սպանելով պահել իշխանությունը:


«Ցանկանում ենք, որ անպայման էդ հուշարձանը ստեղծվի, կանգնեցվի, որ մեր Հայաստանի բոլոր երիտասարդները զգան, թե ինչ կորուստ են կրել, ինչի համար են կրել, մեր որդիներով վերջանա իշխանությունների արյունահեղությունը և ամեն ինչ», – ասել է Ազատությանը նա:


«Իշխանությանը դաս կլինի, որ մյուս անգամ չկրակեն ժողովրդի վրա: Չէ որ էդ երիտասարդները ցանկանում էին ընդամենը ազատություն, նրանք պայքարեցին հանուն ազատության», – հավելեց մեկ այլ զոհի՝ Գոռի Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:


Ծնողների ցանկությունն էր, որ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին այն պատրաստ լիներ, բայց քաղաքապետարանում դա անհնար են համարում: Քննարկվելիք հարցերը շատ են, ամիսներ կտևի:


Զոհերի հարզատների առաջարկն է եղել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատվածում, քաղաքապետարանի հարևանությամբ տեղադրվի հուշարձանը, քանի որ այստեղ են զարգացել գլխավոր իրադարձությունները: Մյասնիկյանի արձանի մոտ էին Մարտի 1-ի տարելիցին ընդդիմադիրներն ու քաղաքացիները խոնարհում ծաղիկներ:


Շաբաթներ առաջ Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու կոչ էր արել նաև Հայ ազգային կոնգրեսը: Առաջարկել էր օրենքով Օրենքով մարտի 1-ը սահմանել որպես «2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության և բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր», կազմակերպել հիշատակի օրվան նվիրված հրապարակային զանգվածային միջոցառումներ։

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS