Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Հայկ Ալումյան

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 62

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է: Այս մասին փետրվարի 7–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։


Նրա ոսքով, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Քոչարյանի փաստաբանաները կբողոքարկեն ՀՀ Վճռաբեկ դատարանում։


Ալումյանը նշեց, որ փաստաբանական խումբը Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացվելիք երրորդ գանգատում կներառի նաև Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած այսօրվա որոշումը՝ շեշտը դնելով Քոչարյանի՝ քաղաքական հետապնդման ենթարկվելու հանգամանքի վրա։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, և Եվրոպական դատարան ներկայացվելիք գանգատում այս դրույթին անդրադառնալու ենք»,–ասաց նա։


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողնել Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։


Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումից հետո:


Առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ի որոշմամբ բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: