- 14.02.2019
- Հայաստան
- arm
- rus
Ազգային ժողովում ավարտվեց կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի նախագծի քննարկումը։ Հարցը դրվեց քվեարկության եւ ծրագիրն ընդունվեց։
Ծրագրի ընդունմանը կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 37։ Գրանցված 128 պատգամավորներից 9-ը չի քվեարկել։ Վերջնական արդյունքը գրանցված կլինի արձանագրությունում, քանի որ մի քանի պատգամավորների քվեարկության հետ կարծես թե տեխնիկական խնդիր առաջացավ։
Հիշեցնենք, որ ծրագրի ընդունման համար անհրաժեշտ էր 67 քվե։
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստն ավարտվեց։ Երկրորդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա մարտի հինգին։
Նշենք, որ ԱԺ ԼուսավորՀայաստան խմբակցությունը դեմ քվեարկեց Կառավարության ծրագրին: Պատգամավոր Անի Սամսոնյանն այս կապակցությամբ հայտարարել է. «Հովհաննես Թումանյանն ասում է՝ մենակ տաղանդը ի՞նչ անի, հարկավոր են բարեհաջող պայմաններ»։