- 14.02.2019
- Հայաստան
- arm
64
Ուսանողները ԵՊՀ-ի գլխավոր շենքի բակում իրազեկման ակցիա են իրականացնում՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակցները դժգոհ են, որ ԵՊՀ-ում թեպետ հոգաբարձուների նոր խորհուրդ ձեւավորվեց, այն ունի նոր նախագահ, սակյան անտարբերության են մատնվում ոսանողների պահանջները:
Ուսանողների խոսքով նոր հոգաբարձուների խորհուրդը չի ցուցաբերում ուսանողակենտրոն քաղաքականություն: ԵՊՀ-ի ուսանողները պահանջում են խորհրդի արտահերթ նիստ:
Մի խումբ ուսանողներ նստել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի դռան առջև: Պահանջում են,որ խորհուրդը նիստ գումարի ու անվստահություն հայտնի ԵՊՀ ռեկտորին:
Ասում են՝ չենք գնալու, մինչև դուրս չգան ու չընդունեն իրենց նամակը: