Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

  • 01.03.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 102

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից:


Մեղադրանքն առաջադրված է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:


Աղբյուրը նշում է, որ գործը դատարան հասնելու և մեղադրական դատավճռի դեպքում Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա՝ համաձայն՝ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածի: