Կհանդիպեն առաջիկայում. Փաշինյանն ու Ալիևը ընդունել են ՄԽ համանախագահների առաջարկը

  • 01.03.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 94

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ փետրվարի 20-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու փետրվարի 31-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներով։


Նշվում է, որ միջնորդները քննարկել են Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ քննարկման ենթակա հնարավոր թեմաները։ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ մոտ ապագայում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հանդիպելու վերաբերյալ։


«Համանախագահները դրական են գնահատել շփման գծում զոհերի բացակայության շարունակականությունը և ողջունել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ տարածաշրջանում զարգացող քննարկումները»,- ասված է հայտարարության մեջ։