«Ժառանգությունը» հյուրընկալեց Կոլումբիայի նախկին նախագահին, ԵԺԿ գլխավոր քարտուղարին

Մամլո հաղորդագրություն
«Ժառանգությունը» հյուրընկալեց Կոլումբիայի նախկին նախագահին,
 ԵԺԿ գլխավոր քարտուղարին
2 մարտի 2019թ., Երեւան: Այսօր «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում Րաֆֆի Հովհաննիսյանը, միջազգային հարցերով քարտուղար Անդրանիկ Գրիգորյանը, կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպում ունեցան աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (ԿԴՄՄ) նախագահ, Կոլումբիայի նախկին նախագահ Անդրես Պաստրանայի, Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իստուրիսի Ուայթի եւ նրանց ուղեկցող՝ կառույցի քարտուղար Սեզար Ռոսելլոյի հետ:
Հանդիպման ընթացքում  քննարկվեց ներքաղաքական ու արտաքին քաղաքական  հարցերի, ինչպես նաեւ ԵԺԿ  եւ ԿԴՄՄ տիրույթներում հետագա համագործակցության հետ կապված խնդիրների լայն շրջանակ: Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրաստիճան հյուրերին ծանոթացրեց «Ժառանգության»՝ մարտի վերջերին կայանալիք հերթական, 12-րդ համագումարի օրակարգային որոշ կետերին: 
«Ժառանգություն» կուսակցության
լրատվական ծառայություն
«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Կենտրոնական գրասենյակի հասցեն է` Երեւան 0033, Երզնկյան 75: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Ժառանգություն» կուսակցության հեռախոսով` (37410) 27-16-00, հեռապատճենով` (37410) 52-48-18, էլ. փոստով` , կայք՝ www.heritage.am: