Federation of Armenian Organisations in The Netherlands (FAON)
Address: Weesperstraat 91 – 2574 VS The Hague, The Netherlands
Website: www.faon.nl
E-mail: info@faon.nl
Press Release
Chairman of Artsakh Parliament Ashot Ghoulian met Dutch MPs
The Hague, 5 March 2019 – On 5 March 2019 a delegation from Republic of Artsakh (Nagorno-Karabakh) with Chairman of National Assembly of Artsakh Mr Ashot Ghoulian and deputy Minister of Foreign Affairs Mrs Armine Aleksanyan, together with FAON chairman Mr Mato Hakhverdian and secretary of the FAON Mrs Inge Drost, participated in a Dutch parliament hearing about Artsakh.
At the parliamentary meeting were present also Mrs Irina Beglaryan, Mr Gegham Stepanyan from Artsakh and Mrs Karine Mkrttsjan as translator.
The hearing took place in a so-called “special procedure” of standing committee on Foreign Affairs of the House of Representatives of the Netherlands. It was requested in a letter by the Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) to raise awareness for the situation in the Republic of Artsakh. The meeting was organised and chaired by the Member of Parliament Sadet Karabulut (Socialist Party). Dutch parliamentarians of 5 factions were present, among others Mr Joel Voordewind (Christian Union), who is the vice chairman of standing committee on Foreign Affairs.
After warm welcoming words by Mrs Karabulut, Mr Hakhverdian introduced the guests from Artsakh. He referred to earlier occasions, when the Armenian community in the Netherlands brought the situation in Artsakh to the attention of the Dutch Parliament and government in recent years, with the submission of petitions, letters and a special hearing in 2015 with participation of FAON and a delegation of European Friends of Armenia including Armenian MP Mr Tevan Poghosyan.
In his introduction Mr Ghoulian thanked Mrs Karabulut and her colleagues for their interest for Artsakh and presented the current situation in his country and what has led to it in the last 31 years. The Republic of Artsakh is convinced that the solution of the conflict with Azerbaijan can only be reached in a peaceful way. He also gave a brief account of the democratic development in Artsakh. He mentioned that 6 parliamentary and 5 presidential elections have been organised during past 25 years. He invited the Dutch parliamentarians to visit Artsakh, like their colleagues from other European countries.
After Mr Ghoulian’s introduction the Dutch MPs asked questions about the situation in Artsakh and the possible solution of the conflict. Mr Ghoulian answered all questions and talked about the long going peace process led by the co-chairs of OSCE Minsk Group. He explained the obstacles, which exist on the way for a fair solution of the conflict. He also pointed how the Netherlands with its important political and economical possibilities could effectively support the peace process. He spoke about the difficulties that Artsakh is facing for the solution of the economical problems. According to Mr Ghoulian following the recent contacts of new Armenian Prime Minister Nikol Pashynian and Azerbaijani President Ilham Aliev the situation at the boarder was relatively calm in the last few months.
The meeting took place in a friendly atmosphere.
On 27 February 2019 the Joint Armenian Organisations in the Netherlands (SAO) commemorated the pogroms of Sumgait by a protest march started from the Hague Peace Palace to the Azerbaijan Embassy with a rally in front the Embassy of Azerbaijan. On the same day the SAO submitted a letter addressed to the Dutch Minister of Foreign Affairs Mr. Stef Blok and discussed the situation of Artsakh with director of Europe Department of the Ministry of Foreign Affairs Mrs Erica Schouten.
Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
Մամլո հաղորդագրություն
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումը հոլանդացի պատգամավորների հետ
Հաագա, 5 մարտի 2019 թ. – 2019 թ. մարտի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանը և արտաքին գործերի փոխնախարար տիկին Արմինե Ալեքսանյանը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ պարոն Մաթո Հախվերդյանի և քարտուղար` տիկին Ինգա Դրոստի ուղեկցությամբ հանդիպում ունեցան Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորների հետ քննարկելու Արցախին վերաբերող հարցեր։
Հանդիպմանը ներկա էին նաև տիկին Իրինա Բեգլարյանը, պարոն Գեղամ Ստեփանյանը և թարգմանչուհի տիկին Կարինե Մկրտչյանը։
Այս նիստը կազմակերպվել էր Նիդեռլանդների խորհրդարանի Արտաքին գործերի մշտական հանձնաժողովի այսպես կոչված «հատուկ ընթացակարգի» շրջանակում։ Արցախում տիրող իրավիճակի իրազեկման նպատակով Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) դիմել էր խորհրդարանի հանձնաժողովին, որպեսզի տեղի ունենա անմիջական ունկնդրում Արցախի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Նիստը կազմակերպել և նախագահում էր խորհրդարանի պատգամավոր տիկին Սադետ Կարաբուլութը (Սոցիալիստական կուսակցություն)։ Ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի 5 խմբակցությունից պատգամավորներ, այդ թվում արտաքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ջոել Վորվերնդինդը (քրիստոնեական միություն)։
Տիկին Կարաբուլութի ջերմ ողջույնի խոսքերից հետո Մաթո Հախվերդյանը պատգամավորներին ներկայացրեց Արցախի հյուրերը։ Նա անդրադարձավ խորհրդարանի հետ Արցախի հիմնահարցին առնչվող անցյալի կապերին, նշելով, որ հոլանդահայ համայնքը բազմիցս դիմել է Նիդերլանդների խորհրդարանին ներկայացնելով հանրագրեր և խորհրդարանի և կառավարության ուշադրությանն է ներկայացրել Արցախի հակամարտության իրավիճակը, իսկ 2015 թ. Հոլանդահայ ֆեդերացիայի նախաձեռնությամբ խորհրդարանի Արտաքին գործերի մշտական հանձնաժողը ունկնդրեց Հայաստանի եվրոպացի բարեկամների և ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած տեղեկությունները Արցախի հիմնախնդրի և առկա խնդիրնրի մասին։
Իր ներածական խոսքում պարոն Ղուլյանը շնորհակալություն հայտնեց տիկին Կարաբուլութին և նրա գործընկերներին` Արցախի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար և ներկայացրեց երկրի ներկա իրավիճակը, ինչպես նաև վերջին 31 տարիների ընթացքում Արցախում ձեռք բերված հաջողությունները։ Արցախի Հանրապետությունը համոզված է, որ հակամարտության լուծմանը կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով։ Նա նաև համառոտ պատմեց Արցախի ժողովրդավարական զարգացման գործընթացի մասին։ Նա նշեց, որ վերջին 25 տարիների ընթացքում կազմակերպվել են 6 խորհրդարանական և 5 նախագահական ընտրություններ։ Նա հոլանդացի խորհրդարանականներին հրավիրեց, հետևելով եվրոպական այլ երկների պատգամավորներին, այցելել Արցախ։
Պարոն Ղուլյանի ելույթից հետո հոլանդացի պատգամավորները հարցեր ուղղեցին Արցախում տիրող իրավիճակի և հակամարտության հնարավոր լուծումների մասին։ Պարոն Ղուլյանը պատասխանեց բոլոր հարցերին և խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած երկարատև խաղաղության գործընթացի մասին։ Նա բացատրեց այն խոչընդոտները, որոնք առկա են հակամարտության արդար լուծման ճանապարհին։ Նա նաև ընդգծեց, որ Հոլանդիան իր կարևոր քաղաքական և տնտեսական հնարավորություններով կարող է արդյունավետորեն աջակցել խաղաղության գործընթացին։ Նա անդրադարձավ նաև այն դժվարություններին, որոնք առկա են Արցախում տնտեսական խնդիրների լուծման համար։ Ըստ պարոն Ղուլյանի, Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի քանի շփումներից հետո վերջին մի քանի ամիսների ընթացքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել շփման գծի երկայնքով։
Հանդիպումը տեղի ունեցավ բարեկամական մթնոլորտում։
2019 թ. փետրվարի 27-ին, Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները հարգեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը, բողոքի երթով մեկնեցին Հաագայի Խաղաղության պալատից դեպի Ադրբեջանի դեսպանատուն, որի դիմաց տեղի ունեցավ հանրահավաք-ցույց։ Նույն օրը, Արցախի հիմնահարցի մասին գրությամբ Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները դիմեցին Նիդերլանդների արտաքին գործերի նախարար պարոն Ստեֆ Բլոկին և Արցախի իրավիճակը քննարկեցին Արտաքին գործերի նախարարության Եվրոպական բաժնի տնօրեն տիկին Էրիկա Սխաուտենի հետ։
Ashot Ghoulian met Dutch MPs
Title: Ashot Ghoulian met Dutch MPs