- 14.03.2019
- Հայաստան
- arm
ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ երկկողմ հանդիպումներ է ունեցել Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի, Ղազախստանի ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մուրատ Մայկեևի, Ղրղզստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գնդապետ Նուրլան Կիրեշեևի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում զինված ուժերի հետագա համագործակցության ուղղություններին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: