- 19.03.2019
- Հայաստան
- arm
- rus
ՀՀ կառավարությունն այս պահին քննարկում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 միլիարդ դոլարի ծավալով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ադ ծրագերից 42 –ը՝ 774 միլիոն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, իսկ մյուսները քննարկվում են:
Փաշինյանը նաև հայտնեց, որ սույն թվականի փետրվարին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով, ինչը Փաշինյանը կապում է իր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի հետ.
«Այդ ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալը աճել է 30 տոկոսվ: Մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է», – ասաց նա:
Փաշինյանը կանխատեսեց, որ առաջիկայում աճ կարձանագրվի շինարարության ոլորտում, ինչն իր հերթին կբերի նոր աշխատատեղերի ստեղծման.
«Սա շատ կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատմանը, նոր աշխատատեղերի բացմանը», – հավելեց ՀՀ վարչապետը: