Verelq: Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գող» Աստրախանցի Հայկոյին (լուսանկար)

  • 19.03.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 74

Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի մոտից մարտի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։


Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն է, ում մոտ հայտնաբերվել է ատրճանակ։


Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հայտնաբերված ատրճանակն առգրավված է, նշանակվել է փորձաքննություն՝ ատրճանակի օրինականությունը պարզելու նպատակով։


Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։