- 19.03.2019
- Հայաստան
- arm
- rus
74
Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի մոտից մարտի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն է, ում մոտ հայտնաբերվել է ատրճանակ։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հայտնաբերված ատրճանակն առգրավված է, նշանակվել է փորձաքննություն՝ ատրճանակի օրինականությունը պարզելու նպատակով։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։