ՀՀ տարածքով նոր խողովակաշար չի կառուցվել, բայց գազի տարանցումը քննարկվում է․ Փաշինյան

  • 19.03.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 62

Հայաստանը հետքրքրված է իր տարածքով իրանական գազի տարանցման գաղափարի իրականացմամբ, սակայն այժմ խոսքը նոր խողովակաշարի կառուցման մասին չէ։ Այս մասին մարտի 19-ին իր մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ժամանակ հայտարարվեց ՀՀ տարածքով իրանական գազի տարանցման մասին։ «Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ», – Թեհրանում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Իրանը նախագահը մի փոքր ավելի բացեց փակագծերը՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան», – ասաց Ռոհանին:


Թեհրանում փետրվարի 27-ին տեղի ունեցած նախագահ Ռոհանի-վարչապետ Փաշինյան հանդիպումից հետո Հայաստանի տարածքով գազի տարանցման պատրաստակամության մասին բավականին հետաքրքրական է՝ հաշվի առնելով դրա իրականցման համար տեխնիկական սահմանափակումները։ Տարանցիկ երկիր դառնալու համար համապատասխան հզորության խողովակաշարի բացակայությունը։ Հայաստանից դեպի այլ պետություն դուրս եկող խողովակաշար չկա։ Գործում է երկու խողովակաշար, մեկը՝ Իրանից գազ էլեկտրաէնեգիայի դիմաց բարտերային առեւտրի տարբերով, մյուսով էլ Վրաստանի տարածքով ռուսական գազն է առաքվում Հայաստան։


Ահա Նիկոլ Փաշինյանն ասուլիսին բացեց փակագծերը՝ նշելով, որ առայժմ խոսքը ՀՀ տարածքով նոր գազատարի մասին չէ։ «Գործող խողովակաշարերը ոչ միայն գազի ներմուծման այլեւ արտահանման հնարավորություն են տալիս։ Գազի խողովակները առանձնահատկություն ունեն՝ համ մտնում են, համ դուրս են գալիս», – ասաց վարչապետը՝ հավելելով, որ խոսքը նոր գազատարի կառուցման մասին չէ։ Նա նաեւ շեշտեց, որ մինչեւ Իրան մեկնելն գազի տարանցման եւ Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ձեւավորման վերաբերյալ քննարկումներ է ունեցել Վրստանի, Ռուսաստանի ու Թուրքմենստանի ղեկավարության հետ։ Այս հարցի շուրջ կա հետքրքրվածություն, ասաց վարչապետն ու հավելեց․ «Մենք շարունակելու ենք այդ քննարկումներն այնքան ժամանակ, քանի դեռ չենք եկել եզրակացության՝ դրական, թե բացասական»։