Մամլո հաղորդագրություն
«Ժառանգություն» կուսակցությունը դարձավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության դիտորդ անդամ
15 ապրիլի 2019թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը, նպատակամետ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, շարունակում է իր գործունեությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում: Ստանալով պաշտոնական հաստատումը՝ ուրախ ենք հայտնելու, որ 2019թ. ապրիլի 10-ի Բրյուսելում կայացած Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI-Centrist Democrat International) վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ստացել է դիտորդ անդամի կարգավիճակ:
Մեծ պատասխանատվությամբ ստանձնում ենք միջազգային այս հեղինակավոր միության քաղաքական հարթակում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրակայման, Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման եւ մեր ազգային շահերին առնչվողբոլոր խնդիրները բարձրաձայնելու ու հանգուցալուծելու այս հնարավորությունը:
«Ժառանգություն» կուսակցության
լրատվական ծառայություն
«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Կենտրոնական գրասենյակի հասցեն է` Երեւան 0033, Երզնկյան 75: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Ժառանգություն» կուսակցության հեռախոսով` (37410) 27-16-00, հեռապատճենով` (37410) 52-48-18, էլ. փոստով` , կայք՝ www.heritage.am