Ծառուկյանը շրջում է Բելառուսի դիվանագիտական պետհամարանիշներ կրող Range Rover-ո՞վ. FIP

  • 15.04.2019
  •  

  • Հայաստան
  •  

2
 88

ԲՀԿ առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն Արարատի մարզ գնացել է Range Rover ավտոմեքենայով, որի պետհամարանիշը դիվանագիտական է՝ «36 D009 AM» և պատկանում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը: Այս մասին հայտնում է Փաստերի ստուգման հարթակը:


«Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ նրա՝ Արարատի մարզ կատարած այցի վերաբերյալ։


Ինչպես երևում է տեսանյութում, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այս հանդիպմանը գնացել է Range Rover ավտոմեքենայով, որի պետհամարանիշը դիվանագիտական է՝ «36 D009 AM» և պատկանում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը:


Դիվանագիտական համարանիշով մեքենաները Հայաստանում ունեն որոշակի արտոնություն։ Ճանապարհային ոստիկանությունն այս մեքենաները չի կանգնեցնում, վարչական տուգանքներից ևս այս մեքենաները ազատված են։


Ուշագրավ է, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարաբերությունները շատ ջերմ են։ Լուկաշենկոն անգամ մասնակցել էր Ծառուկյանի կողմից Աբովյանում կառուցված եկեղեցու բացման արարողությանը», – ասված է նյութում, որտ տեղադրված է Փաստերի ստուգման հարթակի Facebook-յան էջում: