- 26.04.2019
- Հայաստան
- arm
- rus
65
2019 թվականի հունվար-մարտ ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2%-ով, շինարարության ծավալը՝ 10.8%-ով, առևտրի շրջանառությունը՝ 10.1%-ով, ծառայությունների ծավալը՝ 17.3%-ով։
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0․2%-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 5%-ով։