- 20.05.2019
- Հայաստան
- arm
- rus
52
Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա ասաց, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են եւ տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցվել չեն ասել:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան, սակայն դատարանն այն չէր քննել: Դատախազությունից ասում են, որ նման տեղեկության չեն տիրապետում: