- 20.05.2019
- Հայաստան
- arm
- rus
177
Ոչ կարող եմ հերքել, ոչ կարող եմ հաստատել այդ տեղեկությունը: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով այն լուրերին, թե Բակո Սահակյանը այսօր Երևանում հանդիպելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։
«Եթե լինի հանդիպումը կտեղեկանաք»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ ինքը գտնվում է Երևանո՞ւմ այս պահին, Բաբայանը դիվանագիտորեն խուսափեց հստակ պատասխանից.
«Մենք հայրենիքում ենք»,- հավելեց նա:
Այդուհանդերձ, VERELQ-ի աղբյուրները պնդում են , որ Բակո Սահակյանին ծանր հանդիպում է սպասվում, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից հետո: