Նրանք մասնավորապես ներկայացրել են «Ասիական քաղաքակրթությունները եւ արդի Ասիայի զարգացումը» թեմայի վերաբերյալ հայաստանյան մոտեցումները` ընդգծելով Երեւանի ռազմավարական տեղակայումը` անցյալում, ներկայում եւ ապագայում` որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության յուրօրինակ քաղաքակրթական հենակետ:
Մեկ շաբաթվա ընթացքում ՌԱՀՀԿ ներկայացուցիչները հանդիպել են չինացի պաշտոնյաների ու միջազգային մասնակիցների հետ, այցելել հետազոտական մի շարք կենտրոններ եւ ակադեմիական հաստատություններ:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայի ու Համաշխարհային ռազմավարության ազգային ինստիտուտի հյուրընկալած այս կարեւոր համաժողովին ներկա էին նաեւ մի շարք կառավարությունների ղեկավարներ, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջատար քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար, դոկտոր Տիգրան Զարգարյանը:
——————————————————————————-
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը Երեւանում գտնվող առաջատար վերլուծական հաստատություն է: Որպես շահույթ չհետապնդող հիմնարկություն, որը հանձնառու է իրականացնելու բազմագիտակարգ, արհեստավարժ հետազոտություններ ու վերլուծություններ, այն ձգտում է բարձրացնել համազգային դիսկուրսի մակարդակը եւ ընդլայնել քաղաքացիական ներգրավվածությունը քաղաքականության կայացման գործընթացում՝ խթանելով առավել համապարփակ հանրային գիտելիքներ: Հիմնադրված լինելով 1994թ. ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ՌԱՀՀԿ-ն տարիների ընթացքում ձեռք է բերել ազգային եւ միջազգային քաղաքականության հարցերի լայն շրջանակը փորձագիտական վերլուծության ենթարկող առաջնային աղբյուրի նշանակալի համբավ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ` Երեւան, Երզնկյան 75, հեռախոս` (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն` (37410) 52-48-46, էլ. փոստ` եւ info@acnis.am, կայքէջ` www.acnis.am: