- 26.05.2019
- Հայաստան
- arm
- rus
57
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 26-ին, ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին: Այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։
«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի հիման վրա զարգացնելու մեր հարաբերությունները: Որպես երկու հին քաղաքակրթություններ մենք միմյանց լավ ենք ճանաչում»,- ասել է ԱԳ նախարար Մնացականյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վան Իի Երեւան կատարած այցի շրջանակներում կստորագրվի երկու միջազգային եւ մեկ ոչ միջազգային համաձայնագիր: