X
    Categories: 2019

Ինտիմ տեսագրությունը չհրապարակելու համար բարձրաստիճան պաշտոնյային շանտաժի են ենթարկել

  • 30.07.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 56

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 51-ամյա Բ․Ս․-ի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս 6-րդ վարչության աշխատակիցներին հայտնել է, որ օրեր առաջ Facebook սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել և նույն ցանցի միջոցով շփվել է «Մարիա ․․․» անվամբ օգտատիրոջ հետ։


Ու «Մարիա ․․․» օգտատիրոջ առաջարկով՝ ինքը տեսազանգի ընթացքում ցուցադրել է իր սեռական օրգանները։ Դրանից հետո «Մարիա ․․․» անվամբ օգտատերը տեսազանգի տեսագրությունը համացանցում չհրապարակելու դիմաց իրենից պահանջել է 2500 դոլար։


Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ «Մարիա ․․․» անվամբ օգտատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Բ․Ս․-ն բարձրաստիճան պաշտոնյա է, հանրապետությունում գործող հայտնի ընկերություներից մեկում փոխտնօրեն է։

Christine Harutyunian: