- 30.07.2019
- Հայաստան
- arm
«Սանիթեք» ընկերությունը փոշմանել է եւ Թբիլիսիում կայանալիք ասուլիսը տեղափոխել Երեւան: Այս առնչությամբ, ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին եւ թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը:
«Սանիթեք» ընկերության համար ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարեւոր հետեւյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր եւ ներկայացնել ճշարտությունն այս ողջ պատմության:
Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների եւ Երեւան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից եւ վերաբերմունքից, քանի որ նրանց ներկայությունը Երեւանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի եւ ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ:
Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից եւ չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնկացությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը` ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 12:00 Արմենիա Մարիոթ հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում»: