Զինվորական դատախազությունը 9.7 մլրդ դրամի պետությանը պատճառած վնաս է հայտնաբերել

  • 02.08.2019
  •  

  • Հայաստան
  •  

 56

Զինվորական դատախազության իրականացրած ուսումնասիրություններով, պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9.752 մլրդ դրամ։


2018-ի առաջին կիսամյակում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների շրջանակում բացահայտված վնասի չափը կազմել է մոտ 264 մլն դրամ, այսինքն այս տարվա արդյունքներից մոտ 37 անգամ պակաս:


Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում վերականգնվել է պետությանը պատճառված 321.4 մլն դրամ վնաս, 2018-ի նույն ժամանակահատվածում վերականգնման ցուցանիշը կազմել է 60.8 մլն դրամ կամ 5.2 անգամ պակաս:


Պետությանը պատճառված չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն։