- 09.08.2019
- Հայաստան
- arm
- rus
Հայաստանը հանձնառու է ապահովել Արցախում ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների կայացումը: Մենք լիովին պատրաստ ենք այդ հանձնառությունը կյանքի կոչելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ Հայաստանի և Արցախի քաղաքացիներն իրենց կամարտահայտման մեջ պետք է լինեն ազատ։
Ավինյանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Արցախի միջև որևէ լարվածություն չկա և չի լինելու։