- 11.08.2019
- Հայաստան
- arm
- rus
51
ԱՄՆ-ը դեռևս չի հստակեցրել Արցախին տրամադրելիք օգնության չափը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ անդրադառնալով այն լուրերին, որ օգնությունը կրճատվել է:
«2001-ից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում են կատարել HALO Trust կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների իրականացման համար: Բյուջետային գործընթացի բնույթով պայմանավորված այս տարվա համար հատկացվող օգնության չափը դեռևս չի հստակեցվել: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելուն ուղղված իր հանձնառությանը»,- ասացին դեսպանատնից: