X
    Categories: 2019

Verelq: Անիմաստ ծախս. Վարդավառին Բաղրամյանում գորգ լվանալուն հատկացվել է 5 մլն դրամ

  • 09.08.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 72

Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ գորգ լվանալու արարողություն։ Միջոցառումը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, ով, ինչպես հետո մամուլում գրվեց, ընդամենը մի քանի րոպեով էր մասնակցել իր իսկ նախաձեռնած միջոցառմանը։


168.am-ն Ազգային ժողովին հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե որքա՞ն գումար է ծախսվել այդ միջոցառումը կյանքի կոչելու համար։


Եվ ահա ԱԺ-ից տեղեկացրել են, որ Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել գորգերի հանրայնացման միջոցառումներ՝ գորգերի լվացում, ցուցադրություն, գորգագործության դասընթացներ։


«Վարդավառի տոնին Բաղրամյան պողոտան ժամանակավորապես երթևեկության համար փակվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միջոցառման նպատակով հատկացվել է 4, 941, 300. 00 ՀՀ դրամ»,- նշված է ԱԺ պատասխանի մեջ։

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS