ACNIS reView #25, 2019: Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ   

ՕԳՈՍՏՈՍԻ 09 2019 
 

Ստեփանակերտում գտնվող` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, երկու առաջնորդները քննարկել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վարչապետ Փաշինյանն Արցախում էր Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Միջոցառմանը, որն անցկացվում էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Հայաստանի եւ Արցախի վարչապետները հանդես են եկել ելույթով:

Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար նույն օրը աշխատանքային այցով Ստեփանակերտ է մեկնել նաեւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:

…Օգոստոսի 5-ից ի վեր հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում ամենաքննարկվող թեման Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ծավալուն ելույթն էր, որի արծարծմանը կնվիրվի նաեւ սույն մեկնաբանությունը: Ելույթի ուշագրավ դրվագներից մեկը, թերեւս, մինչեւ 2050 թվականն իրականացվելիք ռազմավարական նպատակների նկարագրությունն էր, որից անպակաս էին ամբոխավարության տարրերը: Այսպես` նախատեսված է այդ ընթացքում Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդուստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղլուծել 2,միլիոն մարդու զբաղվածության հարց եւ վերացնել աղքատությունը: Վարչապետը միանգամայն իրատեսական է համարում երեք տասնամյակ անց ՀՀ-ն դարձնելարդյունաբերական երկիրտասնհնգապատկել պետության համախառն ներքին արդյունքըունենալ 10 միլիարդ դոլարը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերությունյոթնապատկելմիջին աշխատավարձըբանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատարերկրների առնվազն առաջին քսանյակում, եւ այդպես շարունակ:

Թե մասնագիտական ինչպիսի հաշվարկների վրա են հիմնված այդ տպավորիչ թվերը` դժվար է ասել: Նիկոլ Փաշինյանն այնուհետեւ հնարավորություն է տեսնում կրթության ու գիտությանֆինանսավորումը քսանապատկելզբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, անգամ Հայաստանիֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիրնվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։ «Համոզված եմ՝հիմա ձեզնից շատերը հարցնում ենիսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէՊատասխանը շատպարզ է` որովհետեւ Արցախը Հայաստան է, եւ վե՜րջ»,- հավելել է Փաշինյանը: Պաշտոնական Բաքուն, ի դեպ, խիստ դատապարտել է Հայաստանի վարչապետի Ստեփանակերտում արած հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմիարտաքին կապերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը: «Լեռնային Ղարաբաղը՝ դա Ադրբեջան էԴա մերպատմական եւ անբաժանելի հողն է»,- հակադարձել է ՀաջիեւըՆրա խոսքով՝ նման «սադրիչ» կոչերովՀայաստանի ղեկավարությունը տարածաշրջանը դնում է ճգնաժամի եզրին: «Թող ոչ ոք չկասկածիորԱդրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունըՀետեւանքներիպատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա»,- ասել է Ադրբեջանի նախագահիաշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Դատապարտող հայտարարություն է տարածել նաեւ հարեւան երկրի Արտաքին գործերի նախարարությունընշելովոր ՀՀ վարչապետի հայտարարությունը«հակասում է հակամարտության կարգավորման շուրջ տարվող երկարամյա բանակցություններիէությանը»:

Փաշինյանի ելույթի վերաբերյալ չեն ուշացել նաեւ տեղական լրատվամիջոցների ու դիտորդներիգնահատականները: «Առաջին լրատվականի» մեկնաբանի դիտարկմամբ՝ կարելի է երկար բանավիճել այն ռազմավարական նպատակների իրատեսական լինելու շուրջ, որոնց մասին Արցախի մայրաքաղաքում բարձրաձայնել է Փաշինյանը։ «Բնականաբար, մասնագիտական հիմնավորումների տեսանկյունից վարչապետի տված խոստումները պոպուլիստական են թվում, որովհետեւ տեսանելի չէ, օրինակ, թե 2050-ին ինչպիսի հրաշքով Հայաստանը կարող է ունենալ 5 միլիոն բնակչություն»,- նկատում է լրատվականի մեկնաբանը։ Ըստ նրա, Փաշինյանի ելույթի ամենակարեւոր հատվածն այսպես կոչված՝ համազգային կոնսենսուսի թեմաների մասին է, որոնց մի մասն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է Արցախում հաջորդ տարի կայանալիք ընտրություններին։ Ինչպես միշտ, մեզանում չզգացվեց նաեւ փոխբացասող կարծիքների պակաս, եւ դա բնական է: Եթե «Առաջին լրատվականի» մեկնաբանի մատուցմամբ` Հայաստանի վարչապետը մերժելի համարեց Արցախում «հեղափոխականության որեւէ դրսեւորում», ապա «Սիվիլնեթի» վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, ընդհակառակն, Նիկոլ Փաշինյանի ելույթը գնահատում է որպես քայլ` «հեղափոխական հովերն Արցախում հաստատելու առումով»:

Գերիշխող կարծիքն, այնուամենայնիվ, այն է, որ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքն իր միասնականության մթնոլորտով, համազգային օրակարգով, ուժեղ հարված էր հայաստանյան հին համակարգին ու նրա մոսկովյան հովանավորներին, միեւնույն ժամանակ՝ Արցախը հեղափոխության փորձադաշտի վերածելու թաքուն հույս փայփայող արկածախնդիրներին։ Փաշինյանի ելույթը, ըստ որոշ դիտորդների, «դեղին քարտ» էր այդ ուժերին: Նրանց համոզմամբ՝ հաջորդ անգամ, անտարակույս, կհետեւի կառավարության կոշտ հակազդեցությունը, «եթե տարբեր տրամաչափի դավադիրները հետեւություններ չանեն»:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երեւան-Սեւան մայրուղում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի հանգամանքերը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ՝ ծնված 1963, 1966 եւ 1974 թվականներին:

…Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 2-ին, ժամը 12:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան-Սեւան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ եւ գործարար Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» եւ «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներով:

Ձերբալավածներն, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Գյումրիի բնակիչներ են: Armlur.am-ին հասած լուրերի համաձայն` նրանք խնդիրներ են ունեցել նախկին պատգամավորի հետ եւ փորձել են հին հաշիվները մաքրել կամրջի տակ պայթուցիկ դնելով ու նրա մեքենան պայթեցնելով: Բարեբախտաբար՝ հաշվարկը սխալ են կատարել, եւ նախկին պատգամավորի մեքենան չի պայթել:

Պաշտոնական ժլատ տեղեկատվությունն արդեն իսկ բավարար է, որպեսզի պարզ դառնա իրական պատկերը՝ ինչ-որ մարդիկ ցանկացել են սպանել «Շշի Մելոյին», որը փաստորեն եղել է անավարտ հանցագործության հիմնական թիրախը։ Չնայած Մանուկյանը երկար տարիներ պատգամավոր է եղել, սակայն ակնհայտորեն չունի քաղաքական հետագիծ եւ հասարակությանն առավելապես հայտնի է մի շարք քրեական պատմություններով, որոնք հար ու նման են մեր խառնակ ժամանակների «հերոսների» արարքներին եւ կենսագրությանը։

Այնքան էլ հետաքրքիր չէ, թե կոնկրետ ով կամ ովքեր են ցանկացել «հաշիվ մաքրել» «Շշի Մելոյի» հետ, որովհետեւ նա այն մարդկանցից է, ով կարող էր հարյուրավոր այլոց «դուրս բերել մայրուղի»։ Կարելի է վստահորեն պնդել, որ սա վերջին նման դեպքը չի լինելու հետհեղափոխական Հայաստանում։ Խնդիրն այն է, որ հեղափոխությունից հետո քրեական օլիգարխիան ոչ միայն հեռացվել է իշխանությունից, այլեւ որոշակի տրանսֆորմացիա է ապրում նոր իրողությունների համատեքստում։ Առաջվա պայմանավորվածություններն ու կապերը հիմա չեն գործում, համակարգի նախկին օդիոզ դեմքերը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, այլեւս չեն կարող կամ չեն ուզում երեւալ  «հանրության աչքին»՝ նախընտրելով մնալ «ստվերում» եւ գործել այնտեղից: Հետեւաբար՝ ներհամակարգային բախումները գրեթե անխուսափելի են։ Այստեղ կարեւոր դերակատարություն ունեն իշխանությունները, մասնավորապես՝ իրավապահ մարմինները։

Մեր հասարակությունը եւ պետությունը երբեք չպետք է դառնան նախկին համակարգի հետ մտազուգորդվող մարդկանց ու խմբավորումների արյունոտ «ռազբորկաների» թատերաբեմ։ Շատ կարեւոր է, որպեսզի օրենքի պահապանները կարողանան արագ արձագանքել հնարավոր ռիսկերին ու իրականացնեն կանխարգելիչ գործառույթներ։ Նախկինում այդպիսի ոչ լեգալ գործառույթ իրականացրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ նման վեճերը հարթելով ոչ թե իրավական մեխանիզմներով, այլ՝ հանցագործ աշխարհին բնորոշ կանոններով։ Հարաբերվելու այդպիսի ոճի են ընտելացած հայաստանյան քրեական ու կիսաքրեական միջավայրի ներկայացուցիչները, որոնց դժվար կլինի «դարձի բերել»: Ուրեմն՝ հեղափոխական իշխանությունը պետք է գործի շատ համբերատար, զգույշ, խիստ, բայց՝ օրենքի սահմաններում։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «Գողը պետք է նստի բանտում»։

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով Ղրղըզստանում էր: Հայաստանի վարչապետը Չոլպոն-Աթա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին, հանդիպումներ ունեցել Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի եւ Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այցի շրջանակներում Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հետ ներկա է գտնվել «Tengri Music Fest – 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումը, եւ այն կքննարկի առաջնահերթության կարգով: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշում էր կայացրել կասեցնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռ.Քոչարյանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները եւ այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել էր ՄԻԵԴ-ին ու Վենետիկյան հանձնաժողովին:

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել եւ միացվել է «Մարտի 1»-ի գործի քննությանը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերը հիմնականում վերաբերում են «Մարտի 1»-ի գործին։ «Փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական քննություն Ազգային անվտանգության ծառայությունում, փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել եւ փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) ու միացվել «Մարտի 1»-ի գործի քննությանը»,- լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրենը։

 

BBC-ին հայտնում է, որ ավելի քան 600 մարդ է ձերբակալվել Մոսկվայում չարտոնված բողոքի ցույցի ժամանակ: Ցույցը կազմակերպվել էր Ռուսաստանի մայրաքաղաքում այն բանից հետո, երբ իշխանությունները ընդդիմության մի շարք թեկնածուների զրկեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

The Guardian-ը գրում է, որ շատ ցուցարարների պնդմամբ՝ մոսկովյան ակցիային իրենք մասնակցել են՝ զայրացած լինելով անցյալ շաբաթ տեղի ունեցած բողոքի ցույցերը բռնի ուժով ցրելու՝ ոստիկանության գործողություններից:

Ավելի ուշ The New York Times-ը տեղեկացրեց, որ Ռուսաստանի իշխանությունների հայտարարության համաձայն՝ իրենք քրեական հետապնդում են սկսել ընդդեմ փողերի լվացման դեմ պայքարի հակակոռուպցիոն կազմակերպության, որը ղեկավարում է Ռուսաստանի ամենանշանավոր ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Ըստ պարբերականի հաղորդման, վերջինիս կազմակերպության՝ Հակակոռուպցիոն հիմնադրամի դեմ Քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական գործ՝ «հանցավոր միջոցներով» 1 միլիարդ ռուբլի (մոտ 15 միլիոն դոլար) ստանալու եւ, որպես աշխատավարձ, օգտագործելու համար:

Պատրաստեց Մարինա Մուրադյանը