ACNIS reView #26, 2019_Շաբաթվա անցուդարձ_10-17 օգոստոսի

Շաբաթվա անցուդարձ  

ՕԳՈՍՏՈՍԻ 16 2019 
 

Անցած շաբաթավերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղրղըզստանում էր, որտեղ մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Փաշինյանը` որպես Եվրասիական մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես է եկել բացման ելույթով: Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են անդամ պետությունների բյուջեների միջեւ ներմուծման մաքսատուրքերի բաշխման, Միության միասնական ֆինանսական շուկայի զարգացման, ԵԱՏՄ մաքսային տարածքով «Վտանգավոր թափոնների՝ անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, Միությունում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման եւ այլ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ Այցի շրջանակում  տեղի են ունեցել ՀՀ վարչապետի հանդիպումները Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի եւ Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Նախատեսվում է, որ ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկաների ստեղծման հայեցակարգը կստորագրվի Երեւանում՝ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։

…ՀՀ վարչապետի` Ղրղըզստան այցի արդյունքները կարելի է հաջողված համարել` հաշվի առնելով մի շարք կարեւորագույն փաստաթղթերի ստորագրումը` կապված հատկապես Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման ու անդամ պետություններում կազմակերպվածմրցույթներում արժեթղթերի տեղաբաշխմանշրջանառության եւ վարկային պատմություններիվերաբերյալ տեղեկատվության փոխանակման հնարավորության հետ: Հայաստանի համար պակաս կարեւոր չէ նաեւ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստինՍինգապուրի վարչապետի եւ Իրանի նախագահի հնարավոր մասնակցությունը, որի մասին բացման իր ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես ասել է. «Որպես ԵԱՏՄում նախագահողերկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպությանհամագործակցության հարցերին»:

Քաղաքական որոշ դիտորդներ մեծ նշանակություն են տալիս Հայաստանի այս նախաձեռնությանը` համարելով, որ Երեւանում ԵԱՏՄ ներկայացուցչականության ընդլայնումը կարող է որոշակի քաղաքական կշիռ հաղորդել այդ կազմակերպությանը, ինչը շահեկան կլինի նաեւ Հայաստանի համար: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, սակայն, չի բառացում, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները որոշակի արհեստական խոչընդոտներ կստեղծեն եւ թույլ չեն տալ, որ Հայաստանում կայանալիք վեհաժողովը կարեւոր նշանակություն ստանա: Խանդի նմանատիպ նախադեպ արդեն եղել է, երբ 2016-ի ապրիլյան Քառօրյա պատերազմի օրերին ԵԱՏՄ կառավարական խորհրդի նիստը Երեւանից տեղափոխվեց` պատճառաբանությամբ, թե Իլհամ Ալիեւը կարող է նեղանալ: «ԻհարկեհիմաԵԱՏՄում գործ ունեն բոլորովին այլ Հայաստանի հետորը եվրասիական իր սուբյեկտությունն ավելի է բարձրացնում եւ այդ կառույցում փորձում է անել հարցադրումներորոնք համահունչ են իր շահինորոնք ավելի բնորոշ են ինքնիշխան պետությանը։ Տեսնենքթե Հայաստանը որքանով կկարողանաապահովել երեւանյան վեհաժողովի այդ ներկայացուցչականությունը եւ ԵԱՏՄ վեհաժողովին հաղորդելհիրավի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական նշանակալի բնույթ»,- «Ազատության» հետ զրույցում ասել է մեկնաբանը:

Վարչապետի այցի դրական արդյունքների թվում չպետք է անտեսել Ղրղըզստանի նախագահի եւ Ռուսաստանի վարչապետի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների կարեւորությունը, որը պայմանավորված է այդ երկրների միջեւ առկա կառուցողական փոխգործակցության հետագա զարգացման պատրաստակամությամբ, մասնավորապես հայ-ղրղըզական տնտեսական եւ քաղաքական կապերի աննախադեպ ամրապնդման հեռանկարով: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ մեր երկրի ավանդական գործընկերային հարաբերություններին, պետք է նկատել, որ դրանցում նախկինի պես գերակշռում է անվտանգային բաղադրիչը: Եվ քանի որ տնտեսական մասով իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները քննարկել են հիմնականում առեւտրատնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի իրականացման խնդիրներ:

Հուսանք, որ քննարկումներին կհաջորդեն իրական, կոնկրետ գործեր՝ ի շահ երկու ռազմավարական գործընկեր երկրների:

 

Օգոստոսի 15-ին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում բնապահպանները։ Նրանք դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը եւ պնդում էին, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։ Նախօրեին Քննչական կոմիտեն հրապարակել էր իր պատվերով միջազգային ELARD ընկերության անցկացրած փորձաքննության արդյունքերը, համաձայն որոնց` առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերն ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա։ Ըստ զեկույցի, կենսաբազմազանության պահպանման առումով որեւէ խախտում չի արձանագրվել: Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան:

Բնապահպանները, սակայն, համաձայն չեն հրապարակված եզրակացության հետ եւ պահանջում են դադարեցնել հանքավայրի շինարարության աշխատանքները, քանի որ Ամուլսարի հետագա շահագործումը, նրանց կարծիքով, կարող է կործանարար հետեւանքներ ունենալ շրջակա միջավայրի, մասնավորաբար Ջերմուկի աղբյուրների ու Սեւանա լճի աղտոտման առումով։ Ոսկու հանքի արդյունահանման թույլտվություն ստացած բրիտանական «Լիդիան Արմենիա» ընկերության հավաստիացումը, թե Ամուլսարը Հայաստանի Հանրապետությունում առաջին հանքարդյունաբերականծրագիրն էորն իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան ազդեցությունների գնահատում, բնապահպանների համար համոզիչ փաստարկ չէ: Նրանք տեւական ժամանակ փակ էին պահում հանքավայր տանող ճանապարհները, պարբերաբար նորացնում ցույցերը, բողոքի մյուս գործողությունները:

Պետք է ասել, որ Ամուլսարի խնդիրը նոր չէ, այն գալիս է դեռ Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակներից, ավելի ստույգ` հանքավայրի շինարարության մեկնարկը տալու օրվանից` 2016-ի օգոստոսից: Բնապահպան ակտիվիստների եւ մի շարք գիտնականների կողմից հայտնված մտահոգությունները «Լիդիան Արմենիա»-ի պատասխանատուները համարում են անհարկիբարձրացված աղմուկ: Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը «Ազատության» հետ զրույցումկարծիք է հայտնել, թե այստեղ քաղաքականայլ ոչ թե բնապահպանական խնդիրներ են շահարկվում. «Ուղղորդվում են մարդիկոր նման ակցիաներ իրականացնենՄենք կարծում ենքոր սա ավելի շատքաղաքական է»,- նշել է «Լիդիանի» ներկայացուցիչը: Ընդդիմախոսները հակառակն են պնդում՝համոզմունք հայտնելով, որ ծրագիրն աղետալի ազդեցություն կունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա:

Ամեն դեպքում մարդկանց անհանգստությունն անհիմն չէ: Քննչական կոմիտեն՝ նշելով, թե հանքի հետկապված գործով «քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան», նույն հաղորդագրության մեջփաստում է, որ ELARD ընկերության անցկացրած փորձաքննության արդյունքերի համաձայն՝ «առկա էշատ ցածր հավանականությունոր Ամուլսարի հանքի աղտոտված ջրերն ազդեցություն կունենանՋերմուկի աղբյուրների վրա»։ Նշանակում է՝ վտանգի հավանականություն, այնուամենայնիվ, կա՝ թող որ «շատ ցածր հավանականություն»: Ուրեմն՝ մարդկանց անհանգստությունն իզուր չէ:  Եթե առկա է մարդկային կյանքին սպառնացող վտանգի անգամ չնչին հավանականություն, պետք է անհապաղ վերանայել տվյալ գործողությունը: Համենայն դեպս՝ այդպես կվարվեին մարդակենտրոն քաղաքականություն իրականացնող պետություններում, որոնց թվին Հայաստանը հաստատ չի պատկանում: Ավա՛ղ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 10-ին մասնակցել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկմանը։ Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին ու հզորություններին, աշխատանքային պայմաններին եւ հնարավորություններին։ Վարչապետին արտադրական գործընթացը ներկայացնելիս՝ գործարանի ղեկավարներ Գեւորգ Գասպարյանը եւ Վարդան Սրմաքեշը նշել են, որ գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Նախատեսվում է գործարկել նաեւ բժշկական բամբակյա իրերի արտադրություն։

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի վարորդ-օգնական Արամ Բարսեղյանը, որին մեղադրանք է առաջադրվել խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով յուրացման օժանդակելու համար։ Բարսեղյանը, ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, խոստովանել իր կողմից կատարված հանցանքը, զղջացել կատարածի համար, ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը: Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ վարույթն իրականացնող մարմինը Բարսեղյանին ազատել է արգելանքից, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: ՔԾ-ի փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

CNN-ը հայտնում է, որ անցած հինգշաբթի Ռուսաստանի «Ռոսատոմ» Միջուկային էներգիայի պետական բաժնետիրությունում աշխատող յոթ միջուկային մասնագետ է մահացել են երկրի հյուսիսում՝ Սեվերոդվինսկի նավահանգստից ոչ հեռու գտնվող ռազմական փորձարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետեւանով: «Կարծում ենք՝ դա «Բուրեվեստնիկ» միջուկային հրթիռի ձախողված փորձարկման հետեւանք էր»,- թղթակիցներին ասել է Մոնտերեյի Միդլբուրիի հետազոտությունների ինստիտուտի զենքերի վերահսկման փորձագետ Ջեֆրի Լյուիսը:

The Guardian-ը հայտնում է, որ պայթյունը հարեւան քաղաքներում ճառագայթման ավելացման պատճառ է դարձել՝ կես ժամվա ընթացքում 20 անգամ գերազանցելով թույլատրելի նորման: Ռուսաստանի միջուկային ծրագրի փորձագետները նախորդ շաբաթ պայթյունի վայրում նկատել էին նաեւ միջուկային վառելիք փոխադրող «Սերեբրյանկա» նավը, որը, կարծում են, որ մասնակցել է վերականգնողական աշխատանքներին: Նավը նախկինում նկատվել էր «Նովայա Զեմլյայի» մերձակայքում գտնվող ջրերում, որտեղ 2017-ին փորձարկվել էր «Բուրեվեստնիկ» հրթիռը:

The Wall Street Journal-ը փոխանցում է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը, ըստ որի՝ ԱՄՆ-ում կարծում են, որ պայթյունը եղել է գործարկման կայանում տեղի ունեցած ձախողման հետեւանք, այլ ոչ թե հրթիռը գործարկելուց հետո առաջացած պայթյուն: Սակայն անհայտ է մնում՝ արդյո՞ք ձախողումը տեղի է ունեցել գործարկման ընթացքում, թե՞ այլ հանգամանքների բերումով: Պարբերականի հաղորդմամբ, պաշտպանության նախարարին մոտ կանգնած անձը նույնպես կասկածում է, որ պայթել է «Բուրեվեստնիկը»: Ըստ նրա, պայթյունը կարող է պայմանավորված լինել այլ տեսակի շարժիչի փորձարկումներով, որը պաշտպանական արդյունաբերության փորձագետների շրջանում հայտնի է «Պուտինի մարտկոց» անունով:

Մինչդեռ The New York Times-ը հայտնում է, որ Արխանգելսկի շրջանի իշխանությունները հրթիռի փորձարկման միջակայքում գտնվող գյուղի բնակիչներին կոչ են արել լքել իրենց տները՝ պայթյունից միայն մի քանի օր անց:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը