Տավուշում տեղի ունեցած վթարից տուժած 11 զինծառայողները որևէ լուրջ վնասվածք չեն ստացել. ՊՆ

  • 23.08.2019
  •  

  • Հայաստան
  •  

 105

Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ներկայացնեմ, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Նշենք, ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:


Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 11 զինծառայողները թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: