- 23.08.2019
- Հայաստան
- arm
- rus
105
«Եվրասիական մայրցամաքի տրանզիտային ներուժը» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Աշխատանքային խմբի ղեկավարն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով: