X
    Categories: 2019

Verelq: Արտակ Սարգսյանը հարցաքննվել է խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրգործով. ՔԿ

  • 23.08.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 113

Ս․թ․ հունիսի 5–ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է գործարար, ՍԱՍ սուպերմրկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը։


«Արտակ Սարգսյանը հարցաքննվել է օգոստոսի 15–ին՝ վկայի կարգավիճակում», – հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:


Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը հրավիրվել էր հարցաքննության 2019 թվականի հունիսի 5-ին: Վերջինս երկու անգամ չի ներկայացել հարցաքննությանը՝ պատճառաբանելով, որ երկրում չէ:

Tania Jagharian: