X
    Categories: 2019

Նախագահը չեղարկել է Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու Քոչարյանի հրամանագիրը

  • 23.08.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 105

ՀՀ նախագահն ուժը կորցված է ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին ՀՀ նախագահի 2002 թվականի հրամանագիրը:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի.


Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը», – ասված է նախագահի հրամանագրում:


Վաղարշակ Հարությունյանը ռազմական և քաղաքական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։


2002 թ. հուլիսի 22-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։ Վաղարշակ Հարությունյանն իր աստիճանազրկումը համարում է անօրինական, իսկ «Հանրապետություն» կուսակցության պնդմամբ, որի անդամ էր Վաղարշակ Հարությունյանը, վերջինիս աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդարի միջոց էր։


2019 թվականին վերականգնվել է նրա զինվորական կոչումը, և նա նշանակվել ԵԿՄ փոխնախագահ։


Վաղարշակ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կոնֆլիկտն սկսվել էր 1999 թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ տեղեկանալով ահաբեկչության մասին՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակը փակել էր Երևան տանող ճանապարհները։


Իսկ օրեր անց Ռոբերտ Քոչարյանը այդ գործողությունը որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն:

Emil Karabekian: